Ինչո՞ւ հայ երիտասարդներից ոմանք չեն ցանկանում ծառայել բանակում:
«Նման միտում կա, ցավոք սրտի, բանակում տեղ գտած միջադեպերի արդյունքում բոլորն էլ այս կամ այն չափով տագնապում են»,- ասում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Ռազմական փորձագետը խնդրի լուծումը տեսնում է երիտասարդներին նախազորային շրջանում պատրաստելու մեջ. «Պետք է հրապարակայնացումն օգտագործել իբրև զենք, ֆիքսենք խնդիրը, լուսաբանենք, խոսենք դրա մասին և ստիպենք մեր զինվորական ստրուկտուրային աշխատել ավելի արդյունավետ»:

Փորձագետը կարծում է, որ հայոց բանակում զինվորների եւ հրամանատարների մեծամասնությունը իրենց կյանքը չեն խնայի հայրենիքի պաշտպանության համար: