Երեւանի Վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, մերժեց Հայ Ազգային Կոնգրեսի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի որոշման:
Հայ Ազգային Կոնգրեսն օգոստոսի 30-ին դիմել էր Երեւանի Քաղաքապետարան` սեպտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքն Ազատության հրապարակում անցկացնելու համար: Սակայն Քաղաքապետարանը մերժել էր` պատճառաբանությամբ, որ այդ օրը այլ միջոցառում է նախատեսված:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: