«Ես խիստ դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում հրադադարի խախտման դեպքերը»,-քիչ առաջ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետնախարար եւ ԱԳ նախարարԿանատ Սաուդբաեւը:
Նա իր մտահոգություն է հայտնել երկու կողմերից ավելացող մարդկային կորուստների առիթով:
«Ես ընդգծում եմ, որ հրադադարի ցանկացած խախտում ապակայունացնում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը, նվազեցնում է կառուցողական երկխոսության հնարավորությունները»,-հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Նա նշել է, որ լիովին միանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որով կողմերին կոչ է արվում ցուցաբերել զսպվածություն եւ խստագույնս պահպանել հրադադարը` խուսափելով սադրիչ հայտարարություններից:
« Աստանայի վեհաժողովից առաջ Մինսկի խմբի համանախագահների` կողմերի միջեւ փոխզիջումները խրախուսելու ջանքերը կլինեն արդյունավետ միայն այն դեպքում, երբ հակամարտող կողմերը իրապես հետաքրքրվեն առաջընթացով»,-ասել է նախարար Կանատ Սաուդբաեւը: