ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցանկություն է հայտնել քննարկել ԼՂ կարգավորման գործընթացում առկա բարդ հարցերը:
Այս մասին նա հայտարարել է Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը, Մեդվեդեւը կոչ է արել ավելի ակտիվացնել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
«Այս ջանքերը` բանակցությունները, արդյունավետ են: Ակտիվությունը չպետք է նվազի: Ռուսաստանը պատրաստ է իր պարտականությունները կատարել թե' որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող եւ թե' որպես հարեւան երկիր: Ես պատրաստ եմ քննարկել բոլոր բարդ հարցերը, որոնք մնացել են»,-ասել է նա:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: