ԼՂՀ-ի իշխանությունները վճռական են Արցախի ժողովրդի և անկախության պաշտպանման համար պահանջվող բոլոր և ցանկացած միջոցները ձեռնարկելու գործում,-այս մասին ասված է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունը մամլո հաղորդագրության մեջ:
Ըստ «Ամերիկայի ձայնի» ներկայացուցչությունը տեղեկացրել էր 2010 թվականի օգոստոսի 31-ի լուսաբացին Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի հպման գծում մարդկային զոհերի բերած հարձակման մասին:
ԼՂՀ-ի ներկայացուցչությունը միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի սադրանքները և պատասխանատվության կանչել նրա ղեկավարներին` տարածաշրջանում լարվածությունը գնալով սրելու պատճառով: «Միջազգային հանրության շահագրգռված բոլոր կողմերից Ադրբեջանին ուղղված ազդանշանը կկասեցնի հետագա արյունահեղությունը և կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը», - ասված է Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության հաղորդագրության մեջ: