ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովը երեկ հաստատել է 2011 թվականի արտերկրյա հատկացումների օրինագիծը: Ըստ դրա նախատեսվում է Հայաստանին հատկացնել 40 մլն ԱՄՆ դոլար:
Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայկական համագումարը:
«Համագումարը կշարունակի աշխատել ԱՄՆ Սենատում ու Ներկայացուցիչների պալատում, որպեսզի Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ֆինանսական հատկացումները ավելի մեծ լինեն», -ասել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Սենատում ու Պալատում հատկացումների մասին օրենքի շուրջ քննարկումները կշարունակվեն սեպտեմբերին, երբ կոնգրեսականները վերադառնան արձակուրդից:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: