Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: Այդ մասին տեղեկացնում է ՀԱԿ մամլո ծառայությունը:

Նիստում,որը վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոշվել է Հայ Ազգային Կոնգրեսի հաջորդ համապետական հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 17-ին: Կոնգրեսի համապատասխան կառույցներին հանձնարարվել է ակտիվորեն զբաղվել հանրահավաքի նախապատրաստման աշխատանքներով:

Նիստում հավանության է արժանացել նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման: