ԱԺ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը 2009 թվականի հունվարից թափուր էր:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրամանագրով ազատվեց Անահիտ Ադամյանը:
Օրերս ԱԺ նախագահի հրամանագրով վարչության պետի պաշտոնակատար Գոհար Պողոսյանը նշանակվել է վարչության պետ:
Գոհար Պողոսյանը 1990 թվականից աշխատել է խորհրդարանում, 1994-1998 թվականներին` Արտաքին գերծերի նախարարությունում:
1998 թվականին վերադարձել է ԱԺ:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: