1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի եւ մյուս էթնիկ խմբերի մասսայական սպանությունները ցեղասպանություն է: Քիչ առաջ այդպիսի որոշում է ընդունել Շվեդիայի խորհրդարանը` Ռիկսդագը: Ինչպես հաղորդում Stockholm News-ը, այդ հաղթանակը հաջողվել է նաեւ շնորհիվ կենտրոնամետ-աջակողմյան չորս պատգամավորների,ովքեր կողմ են քվեարկել օրինագծին` հակառակ իրենց կուսակցությունների դիրքորոշման:

Նախագիծը, որը շրջանառության մեջ է 2008 թվականի աշնանից, վայելում է ընդդիմադիր երեք կուսակցությունների` սոցիալ-դեմոկրատների, կանաչների ու ձախերի աջակցությունը: Սակայն այդ կուսակցությունների պատգամավորների ընդհանուր թիվը ուղիղ չորսով պակաս էր` ապահովելու նվազագույն շեմը օրինագծի ընդունման համար:

 Օրինագիծը ընդունվել է 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ավելացնենք,որ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից անմիջապես հետո Թուրքիան ետ է կանչել իր դեսպանին, իսկ վարչապետ Էրդողանի առաջիկա այցն այս երկիր չեղյալ է համարվել: