ՀՀ պետական միջամտության շնորհիվ Իրանի Իսլամական հանրապետությունը համաձայնվել է ազատ արձակել Սիլվա Հարոթոնյանին, ով բանտում էր 2008թ. հունիսի 26-ից:
Իրանի իշխանությունները նրան մեղադրանք էին առաջադրել լրտեսության`ԱՄՆ-ի հովանավորած դավադրությանը մասնակցելու եւ իսլամական վարչակազմը տապալելու մեջ եւ ազատազրկման դատապարտել երեք տարի ազատազրկման: Մինչ այդ 2009թ. ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ էր արել ազատ արձակել Հարությունյանին՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքներն անհիմն որակելով, սակայն Իրանի իշխանություններն անտեսել էին կոչ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիլվա Հարոթոնյանը նոր է ազատ արձակվել եւ առաջին հերթին իր հարազատների հետ շփման կարիք ունի, «Ա1+»-ը չանհանգստացրեց նրան:
Փոխարենը «Ա1+»-ի ընթերցողներին է ներկայացնում Սիլվա Հարոթոնյանի ազատ արձակման վերաբերյալ այսօր «ԱՅՌԵՔՍ»-ի տարածած հաղորդագրությունը.
«Այսօր Սիլվայի Հարոթոնյան ազատման երկար սպասված լուրը մեծ ուրախություն է պարգևում Սիլվայի աջակիցներին և ընկերներին, այդ թվում Միջազգային Հետազոտությունների և Փոխանակման Խորհրդի /ԱՅՌԵՔՍ-ի/ իր գործընկերներին: Մենք շատ ուրախ ենք, որ Սիլվայի դժվարին փորձությունները այժմ մնացել են անցյալում և երախտապարտ ենք Իրանի կառավարությանը այս հիանալի և բարեհոգի երիտասարդ կնոջ նկատմամբ ցուցաբերած մեծահոգության համար: Սիլվան վսեմորեն և քաջությամբ է հաղթահարել այս դժվարին իրավիճակները և մենք խորապես ուրախ ենք իմանալու, որ նա շուտով կմիանա իր ընտանիքին և ընկերներին, ովքեր անտրտունջ պայքարում էին իր ազատության համար:
Սիլվան աշխատանքի է անցել ԱՅՌԵՔՍ կազմակերպությունում միայն լավագույն մտադրություններով` հուսալով խթանել մայրության և երեխաների առողջության պահպանման բարելավմանը թե ԱՄՆ-ում և թե Իրանում: Մոտ 40 տարի մեր համաշխարհային շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությունը իրականացրել է փոխանակման ծրագրեր ավելի քան 50 երկրներում: Թեպետ Սիլվայի աշխատանքը դադարեցվեց իր ազատազրկման պատճառով, այս կարևոր ծրագրերը`նախատեսված ազգերի միջև կամուրջներ հաստատելուն, շարունակվում են իրականացվել աշխարհով մեկ` շնորհիվ անձնազոհ մարդասիրական անձանց, ինչպիսին Սիլվան է:
Մեր կազմակերպության անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը Սիլվայի ազատման գործին մասնակցություն ցուցաբերելու համար: Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել շատ մարդկանց և կազմակերպությունների, ովքեր այդքան ջանասիրաբար աշխատեցին Սիլվայի ազատման համար:
Քանի որ հիմա Սիլվան վերամիավորվում է իր ընտանիքի հետ և վայելում այդքան արժանացած հանգիստը և վերականգնումը, մենք խնդրում ենք լրատվությանը հարգել Սիլվայի և իր ընտանիքի անձեռնմխելիությունը»,-ասել է ԱՅՌԵՔՍ-ի նախագահ Վ. Ռոբերտ Փիյրսընը: