Ընդամենը մեկ ձայնի առավելությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձևը:
Լսումներին հաջորդած`1,5 ժամից ավել տեւած քվեարկության մասնակիցներից բանաձեւի նախագծին կողմ քվեարկեց 23, իսկ դեմ`22 կոնգրեսական:
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր ընդունել էր 2000, 2005 եւ 2007 թվականներին։ Սակայն դրանք Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չէին դրվել` Սպիտակ տան ակտիվ ջանքերով:
Ի դեպ, Կոնգրեսի հանձնաժողովում բանաձեւին քննարկումներից առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոսել էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Հովարդ Բերմանի հետ եւ հորդորել է նրան կասեցնել քվեարկությունը, քանի որ այն կվնասի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններին: