Երեկ տեղի ունեցած Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Տարածաշրջանների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է ընտրատեղամասերից ստացված արձանագրությունների 97,56 տոկոսը:
Նախնական րդյունքներով Յանուկովիչի օգտին քվեարկել է ընտրողների 48,49 տոկոսը, մինչդեռ նրա մրցակիցը` երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ստացել է ընտրողների 45,92 տոկոսի քվեն:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: