Մամուլի ազգային ակումբը խոր վրդովմունք է հայտնում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատազրկման դատապարտող դատավճռի առիթով:

«Զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքը իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ լրագրողի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ հոդվածով իրեն վերապահված` համոզմունքներ ունենալու, դրանց հավատարիմ մնալու, գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքի իրացում, ինչի համար Նիկոլ Փաշինյանը վճարելու է 7 տարվա ազատազրկմամբ:

Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ դատարանի նման վճիռը լրագրողների մոտ մասնագիտական գործունեության հանդեպ վախ սերմանելու և ինքնագրաքննությունը խորացնելու նպատակ ունի»,-ասված է ՄԱԱ հայտարարության մեջ: