2009թ. միակ ձեռք բերումը Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը համարում է այն, որ վարչախմբին չհաջողվեց վերջնականապես կործանել Հայաստանը:
«Քանի դեռ Հայաստանը գտնվում է այս խաժամուժի ձեռքին մեր բոլոր բարեմաղթանքները կատարվելու են դատարանների դահլիճներում, մինչեւ այն պահը, երբ մեղադրողի եւ մեղադրյալի տեղերը կփոխվեն: Թող երբեք չկարծեն, որ արդար հատուցումից խուսափելու են: Արդար հատուցման պահը գալու է եւ լինելու է շատ դաժան»,- «Ա1+»-ին ասաց Միքայել Հայրապետյանը:
Ի՞նչ է պակասում այսօր մեր ժողովրդին. «Ա1+»-ի հարցին` Միքայել Հայրապետյանը պատասխանեց. «Մեր ժողովրդին ոչինչ չի պակասում: Եթե ինչ-որ բան պակասում է, հատկապես ուսերից վեր հատվածում, ապա պակասում է իշխանություններին»:
Գալիք տարում Միքայել Հայրապետյանը ժողովրդին մաղթում է. «Պահպանել տոկունությունը, վստահ լինելով, որ 2010թ. դարձյալ դատարաններից, դարձյալ ոստիկանատներից, դարձյալ ԿԳԲ-ներից են լինելու մեր գործունեությունը մինչեւ որ վերջին հագարացին չհալածվի մեր երկրից»:
Հայրապետյանն այն կարծիքին չէ, որ ընդդիմությունը պասիվացել է. «Պարզապես ամեն ինչ ունի իր տեղն ու ժամանակը եւ նպատակահարմարությունից ելնելով է` ընդդիմությունը կատարում իր գործողությունները»:
2010թ. Միքայել Հայրապետյանը մաղթանքներ ունի նաեւ գործող իշխանություններին. «2010թ. իշխանություններին ցանկանում եմ բանտային հրաշալի պայմաններ, որպեսզի չգտնվեն այն վիճակում, ինչ վիճակում պահեցին մեր տղաններին»:
«2010թ. իշխանություններին ցանկանում եմ բանտային հրաշալի պայմաններ, որպեսզի չգտնվեն այն վիճակում, ինչ վիճակում պահեցին մեր տղաներին»: