ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դեկտեմբերի 25-ին կներկայացնի արտահերթ զեկույց:
«Արդար դատաքննության իրավունքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում» արտահերթ հրապարակային զեկույցը բաղկացած է երկու բաժիններից և կազմում է 67 էջ:
Զեկույցի առաջին բաժինը հիմնականում նվիրված է քրեական գործերի դատական քննության ընթացքում կողմերի հավասարությանն ու մրցակցությանը: Զեկույցի երկրորդ բաժինը նվիրված է սեփականության հետ կապված վեճերը քննելիս գործերի արդարացի քննության ապահովման հիմնախնդիրներին:
Զեկույցում ներգրավված են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից դատական նիստերի դիտարկումների արդյունքները:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: