Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է Հայաստանում փոքրամասնությունների լեզուների իրավիճակի մասին երկրորդ զեկույցը։
Ինչպես տեղեկացնում է ԵԽ մամլո ծառայությունը, զեկույցը մշակվել է անկախ փորձագետների կոմիտեի կողմից, որը դիտարկում է' ինչպես կիրառվում Փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան:
Հիմք ընդունելով զեկույցը' Նախարարների կոմիտեն Հայաստանին կոչ է անում մշակել համակարգված քաղաքականություն՝ ասորերեն, եզդիերեն և քրդերեն լեզուներով ուսուցիչների վերապատրաստումը և ժամանակակից ուսումնական անհրաժեշտ նյութերը կրթության բոլոր մակարդակներում մատչելի դարձնելու նպատակով։
Բացի այդ, Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները կարող են օգտագործվել դատարաններում և որ դատարաններն ու հասարակությունը իրազեկ են այս լեզուներն օգտագործելու իրենց իրավունքին։
Հայաստանը նաև պետք է միջոցներ ձեռնարկի բարելավելու ասորերենի և հունարենի առկայությունը ռադիոծրագրերում և ասորերենի, եզդիերենի և քրդերենի առկայությունը հեռուստատեսությամբ։
Վերջում Նախարարների կոմիտեն հանձնարարում է պարզաբանել թե արդյո՞ք Հայաստանում կան տարածաշրաջանային կամ այլ լեզուներ բացի այն լեզուներից որոնք մատնանշված են Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացման փաստաթղթում։
Զեկույցի լրիվ տեքստը և Նախարարների կոմիտեի հանձնարարականներին կարող եք ծանոթանալ այստեղ: http://www.coe.int/t/dg4/education/minlang/Report/EvaluationReports/ArmeniaECRML2_en.pdf