Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «7-ի գործով» մեղադրվող Շանթ Հարությունյանը:
Փորձագետների եզրակացությամբ' «հանցագործություն» կատարելու պահին Շանթ Հարությունյանը եղել է անմեղսունակ»: Հենց այս հիմքով էլ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել է:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը մեղադրվում էր մարտի 1-ի կազմակերպման եւ սահմանադրական կարգը բռնի տապալելու համար:
Իսկ դատավորի որոշմամբ նա բավականին երկար ժամանակ գտնվում էր հոգեբուժարանում, ուր նրան հարկադրաբար տեղափոխել էին' դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: