Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լևոն Միքայելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից։


Նա հուլիսի 13-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին երեկ ձերբակալվել էր։