Այսօր երեկոյան եռօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանեն Միջազգային Եվրոպական Շարժման փոխնախագահ, Բելգիայի Թագավորության պետնախարար Չարլզ Ֆերդինանդ Նոթոմբը և Միջազգյին Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն:
Այցի նպատակն է նախապատրաստել 2011-ի նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության կոնգրեսը, որը տեղի կունենա Երևանում: Այցի ընթացքում պատվիրակությունը կհանդիպի Հայաստանյան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Պատվիրակությանը Հայաստանում հյուրընկալում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Հայաստանի Եվրոպական Շարժման պատվավոր նախագահ Գագիկ Ծառուկյանը:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: