Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողները թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ՙՀրազդան՚ քրեակատարողական հիմնարկության մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Զոհրաբ Գ.-ին և 1958 թ. ծնված Լևոն Տ.-ին` վերջինիս պատկանող ՙՄերսեդես ՄԼ-320՚ մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Խուզարկությամբ ավտոմեքենայի առջևի աջ դռան միջից հայտնաբերվել է 0.4 գ ափիոնանման զանգված և 2 դեղահաբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: