Այս տարի բացահայտվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն 811 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539-ի դիմաց։
Նշված դեպքերից 423-ը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն է՝ իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացումը (ՀՀ քր. օր.-ի 266 հոդված)՝ նախորդ տարվա 228 դեպքի դիմաց։
Ըստ ոստիկանության մամլո հաղորդագրության` այդ ոլորտում արձանագրվել է նաեւ վարչական իրավախախտման 135 դեպք։
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: