Մեկամյա երեխային թողել են փողոցում
Մարտի 17-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 69/ա շենքի մոտ ընկեցիկ երեխա են գտել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի ճանապարհամերձ հատվածում հայտնաբերել է մոտ 1 տարեկան արական սեռի երեխա:
Արտաքին զննությամբ երեխայի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Երեխան տեղափոխվել է ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն:
ՙՍուբոտեքս՚ -ը հացի մեջ
Մարտի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Տիգրան Մեծի պողոտայի թիվ 16 շենքի մոտից, թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով բաժին են ներկայացրել 1993 թ. ծնված Վովա Հ.-ին, որի մոտ հայտնաբերվել է ՙՍուբոտեքս՚ տեսակի թմրամիջոցին նմանվող 1 դեղահաբ:
* * *
Նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտից, թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1984 թ. ծնված Արամայիս Բ.-ին` իր վարած ՙԴեու՚ Տ 56-51 ավտոմեքենայով հանդերձ, որի սրահից նա ներկայացրել է ՙՀրազդան՚ հացի մեջ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, ՙՍուբոտեքս՚ թմրամիջոցին նմանվող դեղահաբ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Ձերբակալվել է ՙՊլինտուս՚-ը
Մարտի 10-ին հաղորդվել էր Էդգար Մ.-ի մոտից թմրանյութ հայտնաբերելու մասին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ թմրանյութը նրան իրացրել է ոմն Կարենը` ՙՊլինտուս՚ մականունով:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Կարենը 1965 թ. ծնված Կարեն Ս.-ն է, որը մարտի 17-ին, ժամը 17.30-ին իր տնից բերման է ենթարկվել բաժին ու խոստովանել, որ ս/թ հունվարին, Լալայանց փողոցում Էդգար Մ.-ին իրացրել է ՙափիոն՚ թմրամիջոց:
Անձնական խուզարկությամբ Կարեն Ս.-ի մոտ հայտնաբերվել է 15,5 գ ափիոնանման զանգված և ՙՍուբոտեքս՚-ի 6 դեղահաբ:
Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է 0,7 գ ափիոնանման զանգված, 2,6 գ բամբակյա խծուծ, օգտագործված 22 ներարկիչ և 2 շերեփ:
Կարեն Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Հայտարարվել է հետախուզում
Մարտի 1-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարբեր բաժինների կողմից հետախուզում է հայտարարվել 121 անձի նկատմամբ։ Ձեռնարկված օպերատիվհետախուզական միջոցառումների արդյունքում 35 հետախուզվող հայտնաբերվել է։