Վերցրել է բջջայինը` հետո ապտակել
Մարտի 15-ին, ժամը 16.00-ին, 1991 թ. ծնված Լիլիթ Շ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Տերյան փողոցի թիվ 74 շենքի մոտ իր ծանոթ Հենրիկ Բ.-ն հափշտակել է իր բջջային հեռախոսն ու ապտակելով իրեն` փախել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հենրիկ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
15 օր ենթարկվել են սեռական շահագործման
Մարտի 16-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում` Անդրանիկի փողոցի 103 շենքի մի բնակարանից բերման են ենթարկվել 1968 թ. ծնված Արմեն Վ.-ն, 1974 թ. ծնված Անգին Ս.-ն և նույն թվականին ծնված Հայկանուշ Ն.-ն:
Պարզվել է, որ ս/թ հունվարին Անգին Ս.-ն հավաքագրել և հետագա սեռական շահագործման նպատակով հունվարի 27-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաք է տեղափոխել Հայկանուշ Ն.-ին և ոմն Սյուզիի, որտեղ օգտագործելով նրանց անպաշտպան և խոցելի վիճակը, շահադիտական նպատակներով շուրջ 15 օր ենթարկել է սեռական շահագործման: Նրանք, սակայն, փետրվարի 7-ին Տրապիզոնի ոստիկանների կողմից ձերբակալվել են և արտաքսվել են Հայաստան:
Ս/թ փետրվարի 9-ից մարտի 15-ը Անգին Ս.-ն և Արմեն Վ.-ն Հայկանուշ Ն.-ին տեղափոխել են Անդրանիկի փողոցի 103 շենքի բնակարաններից մեկը, որտեղ վերցնելով նրա անձնագիրը և օգտագործելով կախյալ վիճակը` շահադիտական նպատակով ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
14 բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 16-ը հանրապետությունում արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 14 դեպք£ Ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բոլոր դեպքերը բացահայտվել են: