Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության դեսպան Շեմի Ցուրին:
Վարչապետը ողջունել է հյուրին եւ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:
Կառավարության ղեկավարը կարեւորել է հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման մեծ ներուժը:
Անդրադառնալով համագործակցության ընդլայնման հեռանկարներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Իսրայելի հետ համագործակցության խորացմամբ եւ ընդլայնմամբ:
Փոխադարձաբար կարեւորվել են փորձի փոխանակումը գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի ու սփյուռքի ոլորտներում եւ համատեղ ծրագրերի մշակումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին:
Հանդիպման ավարտին վարչապետը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: