Սերժ Սարգսյանը մարտի 9-ին հրամանագիր է ստորագրել Լեւոն Սարգսյանին Թունիսի Հանրապետությունում ու համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Լեւոն Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբայրն է:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: