Այսօր Ելիսեյան պալատում նախատեսված է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:
Ֆրանսիայի Նախագահի անունից ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև Նախագահ Սարգսյանը հյուրընկալվի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին և Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ երեկվանից մեկնարկել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է բարեկամ Ֆրանսիայի Հանրապետություն:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: