Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ Մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնել է Միքայել Վարդանյանը: Վերջինս այդ առիթով ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության Գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:

ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Միքայել Վարդանյանը կարեւորել է Հայաստանի մասնակցությունը բազմակողմ համագործակցության ձեւաչափում:

Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության` նա նշելէ, որ իր պաշտոնավարության ընթացքում կշարունակի ջանքեր գործադրել կազմակերպության շրջանակում համագործակցության տարբեր ոլորտներում Հայաստանի շահերը պաշտպանելու, սոցիալ-տնտեսական նախագծերում Հայաստանի մասնակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Նույն օրը Միքայել Վարդանյանին ընդունել է Թուրքիայի Հայոց Կրոնական Ժողովի Ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Հանդիպման ընթացքում արքեպիսկոպոս Աթեշյանը նորանշանակ մշտական ներկայացուցչին ներկայացրեց Ստամբուլի հայ համայնքի առօրյան: