Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրիջանի Սեմերջյանին (ԺԱՆՍԵՄ) Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար & ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո Գուերան պարգեւատրվել է Պատվո շքանշանով:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: