ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը երեկ հայտնաբերել և առգրավել է 450 հատ սիգ տեսակի ձուկ:
Այն հանձնվել է լսողական և տեսողական խանգարումներ ունեցող թիվ 14 հատուկ դպրոցին:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության` Վայոց Ձորի Արփի գյուղի տարածքով հոսող Արփի գետում, մի խումբ որսագողեր արգելված միջոցներով /էլեկտրական հոսանքով/ որսացել են 1585 հատ գետի կողակ տեսակի ձուկ, ինչը առգրավվել է և կտրամադրվի հատուկ դպրոցներին:
Բնության հասցված վնասը կազմել է 1մլն 585հազ. դրամ: Հարուցվել է քրեական գործ, նյութերը ուղարկվել են դատախազություն:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: