Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է 40-ը, խարդախության 13 դեպքից` 14-ը, որից մեկը` նախկինում կատարված:
Նույն ժամանակահատվածում արձանագրված ավազակային հարձակման 4 դեպքից բացահայտվել է 3-ը, կողապուտի 8 դեպքից` 7-ը, խուլիգանության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: