Հունվարի 24-30-ը Մոսկվայի պատրիարքարանի` ՌԴ Զինված ուժերի և արդարադատության նախարարության հետ հարաբերությունների բաժինը կազմակերպել էր ՙԵկեղեցու և պետության հարաբերությունները արդարադատության և կրթության ոլորտներում՚ խորագրով հանդիպումներ:
Ժողովների նպատակն էր հնարավոր ուղիների որոնումը` առավել արդյունավորելու համար երկու կառույցների միջև հարաբերությունները հիշյալ ոլորտներում և դրանով նպաստելու հասարակության մեջ քրիստոնեական սիրո և հանդուրժողականության բարձրացմանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցել է Մայր Աթոռի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը և հանդես եկել ՙԱրդարադատության ոլորտում Եկեղեցու և պետության հարաբերությունները Հայաստանում՚ վերնագրով զեկույցով:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: