Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի զարգացումը խթանելու համար 2009 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Վարդանի ԱՎԴԱԼՅԱՆԻՆ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին:

Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երիտասարդ մարզիկների պատրաստման գործում ունեցած մեծ նվաճումների համար Արարատի մարզի մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Գառնիկ Ռուբենի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ եւ ՀՀ ծանրամարտի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Արշալույսի ՆԵՐՍԻՍՅԱՆԸ պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով: