Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատանքի ծրագրավորման, գնահատման եւ դիտարկման համակարգ ներդնելու մասին հարցը:

Զեկուցումներով հանդես են եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Անվտանգության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահը մանրամասներ է ներկայացրել Ղազախստանում տեղի ունեցած պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում քննարկված խնդիրների վերաբերյալ:

Հայտնում է Նախագահի մամլո գրասենյակը: