Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ  Կիմ Հյունգ-Օի հրավերով դեկտեմբերի 2-ին կսկսվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  գլխավորած պատվիրակության քառօրյա պաշտոնական այցը  Կորեայի Հանրապետություն:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Արմեն Աբրահամյանը, Արա Նռանյանը:

          Կորեայի Հանրապետությունում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա  Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի,  ԿՀ վարչապետ Չունգ Ուն Չանի, Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: ԿՀ Ազգային ժողովում  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ  ԿՀ ԱԺ նախագահ  Կիմ Հյունգ-Օն կստորագրեն փոխըմբռնման հուշագիր:       

    Սեուլում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա  "GS Holdings"-ի նախագահ պարոն Հո  Չան Սուի եւ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Պակ Ջի Վոնի հետ հետ, կայցելի "SAMSUNG  ELECTRONICS" տաղավար:

        Այցի շրջանակում  ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ջեջու, որտեղ հանդիպումներ կունենա  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության  եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: