Առավոտյան ժամը 8-ին ավարտվեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ամենամյա' 12-րդ հեռուստամարաթոնը, որը տասներկու ժամ շարունակ հեռարձակվում էր Լոս Անջելեսից:
Հանրագումարի բերելով ընթացիկ տարում Հիմնադրամի իրականացրած տարաբնույթ դրամահավաք միջոցառումների արդյունքները' Հիմնադրամը հայտարարեց տասնհինգ միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար քառասուներեք) ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
Նվիրաբերված գումարները կուղղվեն Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների' ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը' սկիզբ դնելով Շուշիի վերածննդին: Այս աշխատանքներից զուգահեռ կշարունակվեն Հայաստանում եւ Արցախում գյուղական համայնքների զարգացման ծրագրերը:
Հեռուստամարաթոնին մասնակցելու նպատակով Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից Լոս Անջելես էին մեկնել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մասնակցում էին նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Սվետիսյանը, այլ պատվավոր հյուրեր ու բարերարներ:
Հեռուստամարաթոնին նախորդած կարեւորագույն դրամահավաք միջոցառումներից էր նաեւ Մոսկվայում կայացած ճաշկերույթը, որտեղ ռուստաստանաբնակ գործարար հայերի տրված 5 290 000 (հինգ միլիոն երկու հարյուր ինսուն հազար) խոստումները ներառված են Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքում:
Հեռուստամարաթոնի առանցքային մաս կազմող համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ի արդյունքները եւս ներառված են Հեռուստամարաթոնի արդյունքում: Համաեվորպական հեռախոսամարաթոնն այս տարի արձանագրել է 1 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը շուրջ 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարի արձանագրված 1,5 մլն դոլար ցուցանիշը: Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ին մասնակցել են ավելի քան 12 400 ընտանիք:
Ըստ «Հայաստանե հիմնադրամի մամլո ծառայության' մասնակցության թվի առումով այս հեռուստամարաթոնն առայսօր տեղ գտած ամենաարդյունավետ մարաթոնն է եւ զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:
Մինչդեռ սա նախորդ տարվա համեմատ հավաքված գումարը գրեթե 2 անգամ քիչ է. անցած տարի հավաքագրվել էր 35 մլն դոլար: