Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասին:
Արարողությանը հետեւել է Հայաստանի դեսպանի եւ Հունաստանի նախագահի կարճատեւ հանդիպումը, որին ներկա են եղել Հունաստանի նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղար Կոնստանտին Գեորգիուն եւ արտաքին գործերի փոխնախարար Դիմիտրիս Դրուցասը:
Երկուստեք նշվել է հայ եւ հույն ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված փոխադարձ համակրանքը, բարձր է գնահատվել երկու երկրների ծավալած համագործակցության մակարդակը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների շուրջ:
Նախագահ Կարոլոս Պապուլիասը խնդրել է փոխանցել Հայաստանի Նախագահին իր ջերմ բարեմաղթանքները, ինչպես նաեւ' Հունաստան այցելելու հրավերը: