ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենատե Ստիլլեին:
Նա մեր երկրում ավարտում է դիվանագիտական առաքելությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին' իր դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում հայ-բրազիլական կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար, հույս հայտնելով, որ այսուհետ եւս տիկին Ռենատե Ստիլլեն կշարունակի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը միտված առաքելությունը:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: