«Նստում ենք նաեւ մենք»

19:39 | Օգոստոս 01, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ցույց անցկացվեց ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով։Ցույցին մասնակցում են նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ: Ակտիվիստները բացի «Ազատությունը ես եմ», «Ազատությունը Արտակն է», «Ավազակապետ ոստիկանություն» պաստառներից, իրենց հետ բերել են ՀՀ նախագահի պատկերը ձեռնաշղթաներով:
Ցույցը տեղի է ունեցավ նախագահական նստավայրի դիմացի մայթին, ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին անցնել փողոցը:
Ցուցարարները հայտարարում են, որ այդ տղաները իրենց ընկերներն են ու եթե նրանք նստում են, ապա «նստում ենք նաեւ մենք ու նստում ենք հենց այստեղ»:
Նախագահականից նրանք շարժվեցին Ազատության հրապարակ:
Մանրամասներն այստեղ

Share |
Արխիվ
Rambler's Top100