Վանո Սիրադեղյանը դեռ փնտրվում է

18:07 | Հուլիս 31, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինտերպոլի հայկական տվյալների բազայում միջազգային հետախուզվողների մեջ Վանո Սիրադեղյանի անունը 9-րդն է։ Նրա մասին նշված է, որ 65 տարեկան է, հասակը՝ 1 մետր 76 սմ, ծնված՝ Նոյեմբերյանի Կոթի գյուղում, մազերը՝ մուգ գույնի։

Հետախուզվում է հանցագործությունների կազմակերպման, կյանքին ու առողջությանը վտանգ հասցնելու, զենք -զինամթերք օգտագործելու , առեւանգման եւ այլ հանցագործությունների համար։ Վանո Սիրադեղյանի նկատմամբ միջազգային քրեական հետախուզման դիմումը Ինտերպոլին ներկայացրել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժանմունքը։

Ի դեպ, այսօրվա դրությամբ Ինտերպոլը փնտրում է ՀՀ քաղաքացի համարվող մեկ տարեկան երկու երեխայի, իսկ հետախուզվում է  12 ՀՀ քաղաքացի։

Share |
Արխիվ
Rambler's Top100