ՀՀԿ-ն 2013թ. նախագահի ընտրություններին միանշանակ հաղթելու է: Այս կարծիքին է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` վստահեցնելով, որ դա ընդամենը բարի ցանկություն չէ.
Նա համոզված է, որ նախագահի աթոռին այս ընտրություններից հետո կրկին հայտնվելու է Սերժ Սարգսյանը. «Եթե ինքը չէ, բա է՞լ ով»
Պարոն Սահակյանը լուրջ չի վերաբերում ընդդիմադիր այն կուսակցությունների հայտարարություններին, թե դրանք ղեկավարողներն առավել խարիզմատիկ առաջնորդներ են։
«Մարդը կարող է այնքան ծանրություն բարձրացնել, ինչքան ուժը պատում է: Դրանից ավելին՝ ուղղակի ծիծաղելի է դարձնում եւ հեչ պարտադիր չէ, որ բոլորը մտածեն, որ նախագահ են դառնալու»,- ասաց նա։
Նա խորհուրդ է տալիս մրցակից քաղաքական ուժերին` մինչ պատասխանատու հայտարարություններ անելը, գնահատել իրենց ուժերը։
Ինչ վերաբերում է աշնանը անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին, ապա ՀՀԿ փոխնախագահը վստահեցնում է, որ իրենք անհամբերությամբ եմ սպասում դրան. «Դրա զարգացման պրոցեսներում կարելի է տեսնել Հայասատանի ապագան, ամեն ինչ համայնքից է սկսվում»:
Իսկ Երեւանի թիվ ընտատարածքում ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելուց հետո թափուր մնացած տեղի համար, ըստ Գալուստ Սահակյանի, իրենք դեռ քննարկում չեն անցկացրել: Նա, սակայն, նշեց, որ իր մտքում ունի մի քանի թեկնածու, որոնց անունները չի հրապարակի.
«Այսօր պայմաններն այնպիսինն են` եթե որեւէ մեկի անունը տալիս ես, կամ հորովելներ են երգում, կամ ջարդուփշուր են անում, մեսջներ են ուղարկում, անվանարկում մարդուն, կամ չեն անվանարկում»,- ասաց նա

