«Ռուբեն Հայրապետյանը շատ բարձր տղա է»,- բնութագրում է Ազգային Միաբանության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը։
Նա եւ Ռուբեն Հայրապետյանը միմյանց հանդիպել են միայն մեկ անգամ՝ մայիսի 4-ին, Հանրապետականի հանրահավաքի ժամանակ։ Պայթեցին փուչիկները, տուժեց 179 մարդ։ ՀՀԿ-ի հանրահավաքում տեղի ունեցած ողբերգությունը պարոն Գեղամյանն անվանեց «համապատասխան իրադարձություններ»։
«Հարսնաքարի» դեպքերին Ազգային Միաբանության ղեկավարը տեղյակ է, գիտի թե ով է զոհը, բայց ցավակցում է բոլորովին ուրիշ մարդու հարազատներին. «Խորը ցավակցությունս եմ հայտնում Կարեն Ավետյանի ընտանիքին»։
Պարոն Գեղամյանը անկեղծորեն չի մասնակցել «Հարսնաքարում» ծեծի հետեւանքով սպանված Վահե Ավետյանի հուղարկավորությանը, լուրջ պատճառ ուներ. «Չէի կարծում, որ այնտեղ մասնակցությունն իմ կողմից կլիներ անկեղծ»։
Այսօր Ազգային Ժողովի պատգամավորը համոզված է, որ «ստոր մարդիկ» փորձում են քաղաքականացնել «Հարսնաքարի» ողբերգությունը։ Իսկ, ըստ պարոն Գեղամյանի, ու՞ր էին այդ ստոր ընդդիմադիրները Պողոս Պողոսյանի սպանության ժամանակ
«Չգիտես ինչու այդ քաղաքական լիդերներից այն ժամանակ եւ ոչ ոք չգնաց թաղմանը եւ ոչ ոք հարցազրույցներ ինտերվյուներ չտվեց, գլխին մոխիրներ չլցրեց»,- ասաց նա։
Այսօր նա ապավինում է Աստծուն, որպեսզի պարզվի, թե ովքեր են Վահե Ավետյանի մահը քաղաքականացնող ստորները, որոնք, Գեղամյանի համոզմամբ, Հայաստանի գրանցում չունեն։ Իսկ Ռուբեն Հայրապետյանին Սերժ Սարգսյանի համախոհ Արտաշես Գեղամյանին «Հարսնաքարի» դեպքերից հետո միայն մեկ բան ունի ասելու. «Ես համերաշխությունս եմ հայտնում Ռուբեն Հայրապետյանին»։

