Կրասնոդարի երկրամասի մարզպետ՝ Ալեքսանդր Տկաչևը, պաշտոններից հեռացրել է Կրիմսկ քաղաքի և Կրիմսկ շրջանի ղեկավարներին։
Այս մասին տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով մարզպետարանի մամլո ծառայությունը։
«Ապացուցված է, որ շրջանի ղեկավարությունը ջրհեղեղից առնվազն 3 ժամ առաջ նախազգուշացվել է։ Կրիմսկում ,սակայն, շատերը հավաստիացնում են, որ նման բան չի եղել և իրենք ոչ մի նախազգուշացում էլ չեն ստացել։ Այս պայմաններում ես համարում եմ, որ շրջանի և քաղաքի ղեկավարները պետք է հեռացվեն իրենց պաշտոններից», -Տկաչևի խոսքը մեջբերված է երկրամասի գերատեսչության պաշտոնական կայքից։

