Նվեր Սերժ Սարգսյանին՝ տորթ «Հեռացիր»

17:16 | Հունիս 30, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի 58-ամյակն այսօր նախագահի նստավայր տորթ տանելով են նշել «Արտ-լաբարատորիա» արվեստագետների խմբի տղաները։ Տղաները փորձում են կողմնորոշվել՝ ինչպես եւ որտեղ դնել տորթը, որ նկատելի լինի հոբելյարին։ «Տրուբեքի մեջտեղը...»,-կոչ է անում տղաներից մեկը։ Տորթի վրա գրված է միայն մեկ բառ՝ հեռացիր։ Տորթն արգելաձողերի արանքը տեղադրելուց հետո տղաները մեկ րոպե լռությամբ հարգում են հոբելյարի ծնունդը։ Այնուհետեւ լուսանկարվում են իրենց քաղցր նվերի հետ։ Հյուրասիրությունն անկատ չի մնում երկրի ոստիկանության աչքից։ Ոստիկանությունը կապ է հաստատում համապատասխան անձանց հետ եւ ի վերջո որոշում անձամբ տեղեկանալ՝ ովքեր են երկրի առաջին հոբելյարի «երկրպագուները»։

«Մերը արվեստի կազմակերպություն ա»,-տեղեկացնում է արվեստագետներից մեկը։ Youtub-ում տեղադրված տեսանյութից երեւում է, որ ոստիկանությունը չի էլ թաքցնում, թե ում համար են հետաքրքրվում տղաների կարգավիճակով։ «Ուղղակի իմացանք, որ փոխանցեինք՝ ում կողմից ա»,-անկեղծանում է ենթասպայի ուսադիրներով ոստիկանը։ Կարճ հաղորդագրությունն ավարտվում է ոստիկանների բարեհամբույր պատվի առնելով եւ ձեռքսեղմումով։

Share |
Արխիվ
Rambler's Top100