ԵՄ-ն առաջարկում է վերադարձնել ապօրինի միգրանտներին

15:33 | Հունիս 30, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության և Հայաստանի միջև անվտանգ շարժունություն ապահովելու համար ապօրինի միգրացիայի արդյունավետ կանխումը նույնպես շատ կարևոր տարր է: Այդ մասին Երևանում Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթահանձնաժողովի 3-րդ նիստում նշեց ԵՄ արտաքին գործերի ծառայության Արևելյան երկկողմ գործընկերության բաժնի ղեկավար Ջոն Կիերը: «Շատ կարևոր է բավարար կառույցներ ստեղծել դրա համար, և մենք առաջարկում ենք, որպեսզի ապօրինի միգրանտները վերադառնան Հայաստան»,- ասաց նա:

Ջոն Կիերը նշել է, որ ԵՄ տեսանկյունից քաղաքացիների շարժունության ընդլայնումը պետք է լինի շատ անվտանգ միջավայրում: Դա մնում է Արևելյան գործընկերության առանցքային հարցերից մեկը: Նա մեծապես կարևորեց նաև վիզաների հեշտացման գործընթացը և հետընդունման համաձայնագրի կնքումը, որոնք պետք է լինեն առաջին քայլերը:

Ջոն Կիերը հավաստիացրեց, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել արդյունավետ բարեփոխումների ջանքերին և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման խնդիրներին:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100