«ԱԺ նիստերից բացակայելու շռայլություն մեզանից ոչ մեկը չի կարող թույլ տալ, առավելեւս մենք՝ իշխանություն ներկայացնող կուսակցությունը»,-հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։
Նա ասել է, որ 5-րդ գումարման ԱԺ-ում մեծացել է արմատական ընդդիմության ներկայությունը։ Պարոն Մինասյանն ընդունել է, որ նոր ԱԺ-ում ՀՀԿ-ն քվեարկություններ անցկացնելու դեպքում քվորումի խնդիրներ կարող է ունենալ։ «Եվ ոչ միայն՝ եւ քվորումի, եւ որոշումներ ընդունելու։ Դա մենք գիտակցում ենք»,-ասել է պարոն Մինասյանը։

