Օսկանյանի բողոքը դատախազությունը մերժեց

15:58 | Հունիս 26, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գծով վարչության պետի տեղակալը, ուսումնասիրելով գործով վկա Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը՝ քրեական գործ հարուցելու եւ այն վարույթ ընդունելու մասին ԱԱԾ քննիչի որոշուման դեմ, մերժել է:
Որոշման օրինակը 25-ին ուղարկվել է փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Այս մասին «Ա1+»-ը տեղեկացավ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Տիգրան Աթանեսյանը բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ վիճարկելով ԱԱԾ քննիչի գործողությունների օրինականությունը:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100