Տեր-Պետրոսյանը խոսեց ԼՂ-ից

20:10 | Հունիս 26, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ազատության հրապարակում իր ելույթը ՀԱԿ առաջանորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսեց հունիս 18-ին Մեքսիկայում հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարության վերաբերյալ իր գնահատականներով: Պարոն Տեր-Պետրոսյանը չի կիսում այն տեսակետը, թե դա հերթական եւ սովորական հայտարարություն էր:

Նա մեջբերումներ կատարեց վերջին տարիներին միջնորդ երկրների առաջնորդների կողմից արված հայտարարություններից՝ ընդգծելու համար Մեքսիկայում արված հայտարարության կարեւորությունը: «Մենք ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում կատարել հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու վերաբերյալ պարտավորությունը, որը նրանք ստանձնել են 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արված համատեղ հայտարարությամբ»,-ասաց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ դժվար չէ հասկանալ, թե որքանով է կոշտացել միջնորդ երկրների դիրքորոշումը ԼՂ հարցում: Տեր-Պետրոսյանի ելույթը շարունակվում է:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100