Թիկնապահը Գասպարիին տապալեց գետնին

11:17 | Հունիս 21, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի շենքի՝ Դեմիրճյան մուտքի մոտ այսօր ակտիվիստ Վարդգես Գասպարին միայնակ  ակցիա էր կազմակերպել՝ հունիսի 17-ին «Հարսանաքարում» տեղի ունեցած դաժան միջադեպը քննադատելու:

Ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին անսպասելիորեն մոտեցավ Աժ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլեց «Ռուբեն Հայրապետյան՝ Մարդասպան» բովանդակությամբ պաստառը:
Մի վայրկյան անց մոտեցավ մի երիտասարդ եւ Գասպարիին տապալեց գետնին:

Ազգային Ժողովի մուտքի մոտ գտնվող ոստիկաններից որեւէ մեկը չփորձեց միջամտել:

Վարդգես Գասպարին նույն պահին ոստիկաններից մեկին հաղորդում տվեց, այն մասին, որ իրեն օրը ցերեկով Ազգային Ժողովի մուտքի մոտ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահը հրել և գցել է գետնին, իսկ պատգամավորն էլ հափշտակել պաստառը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100