Սամվել Ալեքսանյանը լավ չի՞ տեսնում

23:37 | Հունիս 21, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ես բռնության չեմ դիմել, ասել եմ` տուր էտ պաստառը կարդամ, աչքերս լավ չի տենում հեռվից »,- այսօր ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ «Ա1+ »-ի հետ զրույցում հայտարարեց գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը : Արդեն տեղեկացրել ենք, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խլել է «Հարսնաքարի » սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա անող Վարդգես Գասպարիի  պաստառը, ով այդ պահին հարցազրույց էր տալիս «Ա1+» -ին: Իսկ պատգամավորին ուղեկցող անձը հարվածել եւ գետին է տապալել Գասպարիին : Հայտնի է, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում առկա տեսանյութի առթիվ : Մի քանի հարց ուղղեցինք պատգամավորին :

- Պարոն Ալեքսանյան, փաստորեն այսօր պատռել եք Գասպարիի պաստառը:

- Գասպարիի պաստառը ես չեմ պատռել: Ես ձեռից վերցրել եմ, ասել եմ տուր մի հատ կարդամ, աչքերս չի տենում :

 - Կարդացի՞ք, ի՞նչ էր գրված վրան :

- Չհասցրի կարդալ:

- Փաստորեն Ձեր թիկնապահն էլ հարվածել է Գասպարիին :

- Ես թիկնապահ չունեմ :

- Դե, Ձեզ հետ եղող անձը :

- Իմ հետ ոչ մեկ չի եղել, ոչ մեկ :

 - Լավ, ստացվում է` դուք էլ եք դիմել բռնության :

- Ես բռնության չեմ դիմել, ասել եմ` տուր էտ պաստառը կարդամ, աչքերս լավ չի տենում հեռվից :

- Գասպարին բողոք է ներկայացրել, ի՞նչ եք անելու, պատրա՞ստ եք պատասխան տալ:

- Եթե թուղթը վերցնելու, կարդալու համար բողոքել են, թող բողոքեն :

 - Ախր կադրերը կան:

 - Ես չեմ պատռել, թիկնապահ չունեմ, հո ձեր ասելով չի :

 - Պարոն Ալեքսանյան, իսկ կարդացե՞լ եք կառավարության ծրագիրը եւ հատկապես որ դրույթներին եք այսօր կողմ քվեարկել:

- Էսօր հերիք ա, էլ չեմ խոսա :

Ճեպազրույցը` Մարինե Խառատյանի

Share |
Արխիվ
Rambler's Top100