Ծառուկյանը հանդիպել է Օսկանյանին

17:01 | Հունիս 16, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի գրասենյակի հայտարարությունը.

Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր արտերկրում: Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո նա հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ:

Վերջինս Գագիկ Ծառուկյանին ներկայացրել է "Սիվիլիթաս" հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ ևս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների և շահերի պաշտպանության համար:

ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների և բազմակարծության հաստատման գործում բարձր է գնահատում " Սիվիլիթաս" հիմնադրամի գործունեությունը:

Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև, անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների և փաստաբանների խումբ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100